Կան տեղեկություններ, որ այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում սուր շնչառական վարակից, մասնավորապես H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է 7-րդ հիվանդը: Մահացողը 35-ամյա կին է, ով օրեր առաջ էր տեղափոխվել Բժշկական Կենտրոն:
Տեղեկութուններ կան, որ մահացող կինը Թալինից է: Նա նշված ԲԿ է տեղափոխվել արդեն ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ արդեն 7-րդ հիվանդն է մահանում՝ H1N1 վիրուսի ախտանիշով. 3-ը մահացել են 2015թ.-ի վերջում, իսկ մյուս երեքը՝ այս տարի:
YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամլո քարտուղար Անահիտ Հայթայանն ասաց, որ հիվանդը մահացել է, սակայն դեռևս հստակ չէ, թե կոնկրետ H1N1 վիրուսի պատճառով է մահավել արդյոք: Ստույգ տեղեկությունը կհրապարակվի միայն փորձաքննությունից հետո:


