Շեֆ Խոհարար
Բաղադրիչներ
շոկոլադ սև - 200 գր
կաթ - 500 մլ
շաքարավազ - 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
Շոկոլադը կտորների ենք բաժանում, ավելացնում ենք շաքարավազը:

Ապա ավելացնում ենք կաթը և միջին ուժեղության կրակի վրա անընդհատ խառնելով հասցնում համարյա եռման աստիճանի` մինչև համասեռ զանգված ստանանք։

Պատրաստի շոկոլադը լցնում ենք բաժակի մեջ և մատուցում ենք տաք վիճակում:

Շոկոլադի հանգստացնող հատկությունների մասին քչերս գիտենք։ Այնպես, որ ըմպենք տաք շոկոլադ և հանգստացնենք մեր նյարդերը: Ցանկության դեպքում պատրաստի շոկոլադը կարող ենք ձևավորել հարած սերուցքով: