«Գյումրու գազանանոցի կենդանիներն անտանելի վիճակի մեջ են»:
Վերջերս շրջանառության մեջ մտած այս նախադասությունը գրավեց շատերի ուշադրությունը, նույնիսկ արտասահմանյան մամուլը, մասնավորապես Դեյլի Մեյլը գրեց այդ մասին, ավելին՝ հայտնվեցին բարերարներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին կենդանիներին տեղափոխել արտասահման, այնտեղ բուժելու համար: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, թե ի՞նչ գումարի հետ է կապված այդքան կենդանիներին երկրից դուրս հանելն ու այնտեղ նրանց հետագա խնամքը շարունակելը:
Կեցցեն բարերարները, ովքեր մտահոգված են բնության արարծների ճակատագրով:
Իսկ ու՞ր մնացին այն բարերաները, ովքեր պետք է օգնեն Գյումրիում ապրող անօթևան մարդկանց, չէ՞ որ նրանց խնդիրների մասին վաղուց է բարձրաձայնվել:
Մեկ տարի կամ մի փոքր ավելի է , հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ գազանանոցի վատթար վիճակը, և նրանք մտահոգվեցին: Հաշվեք, թե որքա՞ն տարի է անցել 1988թ ի երկրաշարժից հետո: Այդ երկրաշարժը խլեց հազարավոր մարդկային ճակատագրեր, խզեց նրանց երազանքները, որոնք կապված էին ապագայի հետ, նրանցից շատերը, ավելի կոնկրետ հազարավորները, տուն ու ապրուստի միջոց չունեն, ոմանք ավտոտնակի մեջ են ապրում, ոմանք՝ անհասկանալի մետաղե քառակուսու մեջ, որն ամռանն այրում է, ձմռանը սառեցնում: Այս մարդկանց քչերն օգնության ձեռք մեկնեցին, մեկնողներն էլ հայեր էին:
Բայց այսօր աշխարհը, որին մենք կուրերն հավատում ենք, մոռանալով հազարավոր գյումրեցիներին, որոշել է օգնել «գյումրեցի գազաններին», ինչ որ կենդանիների, անասունների: Այս քայլն ուղղակի անհասկանալի է, ավելին՝ այն իր մեջ անգամ ծաղր է պարունակում ուղղված դեպի հայ ազգը:
Ինչպե՞ս ընկալենք փաստը, մեր այդքան գովերգած Եվրոպան թքա՞ծ ունի մարդկանց վրա, բայց միլիոններ է ծախսում ինչ որ կենդանիներ փրկելու համա՞ր:
Սա ամոթանք է ուղղված գյումրեցուն ու ամբողջ հայ ազգին:
Գյումրու ՏԻՄ-ը պետք է արժանի պատասխան տա եվրոպացի թափթփուկներին, պատասխանը պարզ է ու հասկանալի, վաճառել գազաններին և ստացված միջոցներով հնարավորին չափ անտուն մարդկանց ապահովել տներով, այդ իսկ կերպ ապտակելով մարդկային կյանքը չարժեվորող «բարիներին» և ապացուցել, որ հայ ժողովուրդն առաջին հերթին՝ արժեվորում է իր զավակների կյանքը, իսկ միչև գազաններին հասնելը, շատ ավելի թանկ ու մնայուն արժեքներ կան:
Հ.Գ. Գյումրեցին բազմիցս ապացուցել է, որ ինքն անուղղակիորեն կապված է ազգային արժանապատվության հետ:
Գևորգ Գարդմանցի Գյուլումյան