Ներսես Մատինյանը լուսանկարչական իր բլոգում գրում է.

 

Սովորաբար ֆոտոսեսիայի սկզբում զույգերը կաշկանդված են լինում և դժվարանում կամ խուսափում են արտահայտել իրենց զգացմունքները: Սակայն, եթե լուսանկարիչը փորձված է և կարողանում է շփման եզրեր գտնել իր հերոսների հետ, արագ կարելի է հաղթահարել այդ դժվարությունը:

Ֆոտոսեսիայի մասնակիցներին խորհուրդ է տրվում հնարավորինս արագ տրամադրվել նկարահանմանը, լինել անկաշկանդ և ստեղծագործաբար մոտենալ գործընթացին:

1. Սա պարզ ու հասարակ մի դիրք է, որը շատ հարմար է ֆոտոսեսիան սկսելու համար: Զույգը կանգնած է դեմ հանդիման և նայում է խցիկին: Աղջկա ձեռքերը տղայի կրծքին են: Տղան էլ, բնականաբար, պետք է գրկի աղջկան: Այս դիրքը հարմար է զույգին թե խոշոր պլանով և թե ամբողջ հասակով պատկերելու համար: 

 

2. Հաջորդ դիրքը բավականին զգացմունքային ու մտերմիկ վիճակ է պատկերում: Տղան ու աղջիկը կանգնած են գլուխ գլխի: Կարող են շշնջալ, համբուրվել, շոյել միմյանց և այլն: Հարմար դիրք է խոշոր պլանի համար:

 

3. Շատ անկեղծ ու հասարակ դիրք է: Տղան գրկել է աղջկան թիկունքից: Նրանք կարող են նայել խցիկին, կարող են նայել իրար կամ համբուրվել:

 

4. Մտերմիկ և միևնույն ժամանակ զվարճալի դիրք է: Աղջիկը թիկունքից գրկել է տղայի ուսերը: Ձեռքերի հպումը պետք է լինի պարզ, հասարակ, բնական:

 

5. Նախորդ դիրքի մեկ այլ տարբերակ: Աղջիկն այս անգամ տղային գրկել է մի ձեռքով: Որպեսզի լուսանկարը բնական լինի, նրանք պետք է ազատորեն շփվեն`նայեն իրար, կատակեն, ծիծաղեն, համբուրվեն և այլն:

 

6. Այս դիրքում արված լուսանկարը կարող է շատ լիրիկական լինել: Դիրքը հարմար է բնության գրկում, բաց տարածքում, օրինակ` ծովափին լուսանկարելու համար: Շատ կարևորը է դիտակետն այնպես ընտրել, որ երևա մոդելների կիսադեմը, զգացվի նրանց տրամադրությունը:

 

7. Հաջորդ դիրքի հետաքրքրությունը անսպասելի դիտակետի ընտրության մեջ է: Սովորական, պարզունակ իրավիճակ է, բայց վերին դիտակետը մի առանձնակի գրավչություն է հաղորդում լուսանկարին:

 

8. Հաջորդ դիրքը ողջ հասակով նկարվելու համար է: Այն առաջացնում է հանդարտ տրամադրություն ու քնքշանքի զգացողություն:

 

9. Եվս մեկ լիրիկական դիրք: Այս դիրքը նույնպես հարմար է բաց տարածությունում լուսանկարելու համար: Կոմպոզիցիան հարմար է հատկապես լուսավոր ֆոնին, օրինակ` մայրամուտի ժամանակ ուրվանկար ստանալու համար:

 

10. Չափազանց ուրախ ու հետաքրքիր իրավիճակ է լուսանկարվելու համար: Այն իր մեջ շարժում է պարունակում և ժպիտ է առաջացնում դիտողի մոտ: Այս դիրքը շահեկան է թե ընդհանուր, թե միջին և թե խոշոր պլանով լուսանկարելու համար: