Facebook սոցիալական ցանցի  հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սովորել է դստեր տակդիրը փոխել 20 վայրկյանում: 

Ներկայում Ցուկերբերգը Գերմանիայում է, որտեղ ստացել է հրատարակիչ Ակսել Շպրինգերի անվան պարգև: 

«Ես այն տղաներից եմ, ովքեր սիրում են մրցել. ես պահում եմ ժամանակը և մրցում: Արդեն հասել եմ մինչև 20 վայրկյանի»:

Խորամանկությունը կայանում է նրանում, որ հայրիկը նոր տակդիրը գցում է հնի տակ: