Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Bloomberg գործակալության միլիարդատերերի թարմացված ցուցակում 3-րդ տեղն է զբաղեցրել, հայտնում է РИА Новости-ն:

Նրա ունեցվածքը կազմում է 81.6 մլրդ դոլար: Այդպիսով, նա գերազանցել է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթին՝ 81,2 միլիարդ դոլար ցուցանիշով:

Ցուկերբերգը կարողացել է մեծացնել իր կարողությունը ուրբաթ 2.4 տոկոսով Facebook- ի բաժնետոմսերի աճի շնորհիվ:
Վարիկանիշի առաջատարներ են շարունակում մնալ Amazon ընկերության ղեկավար Ջեֆրի Բեզոսն ու Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը, որոնց ունեցվածքը, համապատասխանաբար, կազմել է 142 և 94,2 միլիարդ դոլար:

Ստացվում է, որ առաջին եռյակում առաջին անգամ հայտնվել են գործարարներ, որոնք զբաղվում են տեղեկատվական տեխնոլոգիաներով: