2016-ի ամառային նորաձևության միտումները
Ամռանը միայն լողափի և լողազգեստի մասին չէ, որ պետք է հոգանք: Շատ կարևոր է նաև գեղեցիկ և արժանավայել տեսք ունենալ ամառային մյուս օրերին, երբ ծովափում չենք: Կարևոր է ոչ թե կրել ինչ պատահի, այլ ընտրել նորաձևության միտումներին համահունչ հագուստ, որը կլինի շատ ոճային, ակտուալ և հարմարավետ իհարկե: Ոգեշչման համար ստորև ներկայացնենք 2016-ի ամառային նորաձևության միտումները:
Միդի կիսաշրջազգեստներ-2016-ի ամառային նորաձևության միտում
Միդի կիսաշրջազգեստները այս տարի էլ են նորաձև, իրենք իրենցով արդեն լիարժեք կերպար են ստեղծում իրենց ուրախ նախշերով և ձևվածքով: Ծնկից ներքև կիսաշրջազգեստը հիանալիորեն համադրվում է նրբագեղ կոկետ բլուզի հետ: Արևապաշտպան ակնոցները լրիվությամբ կամբողջացնեն ձեր նորաձև կերպարը:
1970-ականների դենիմ ջինս - 2016-ի ամառային նորաձևության միտում
Դասական դենիմ ջինսերի ռետրո նորաձևությունը կրկին թրենդային է: Լայանացող տաբատներ, կիսաշրջազգեստներ, կոճակների փոխարեն սեղմակներ, թակալակարեր՝ երկարությամբ և լայնությամբ, ոսկեգույն կոճակներ դենիմ ջինսերից կարածքերի վրա: Միգուցե տատիկի պահարանում կարողանաք գտել այսպիսի մոդելերից մեկը և առանց երկմտելու կրեք այս ամառ նորաձև լինելու համար:
Ժանյակները կամ հելունագործ ժանյակները կրկին նորաձև են
2016-ի ամառային նորաձևության միտումներից է ժանյակը կամ հելունագործքը: Հելունով գործված Boho ոճի զգեստը, տոպը կամ կիսաշրջազգեստը սեզոնի հիթերն են, հելունագործ ժանյակներն էլ կարող են զարդարել ցանկացած հագուստ՝ դարձնելով այն առավել նորաձև և կանացի:
Բաց ուսեր- 2016-ի ամառային նորաձևության միտում
Անցած սեզոնից դեռևս նորաձև են մնում բոհեմային շապիկները, զգեստները, նույնիսկ տոպերը՝ էլեգանտ բաց ուսերով:
Թելիկներ- 2016-ի ամառային նորաձևության միտում
Այս ամառ նույնպես ձեր վերնազգեստը ցանկալի է զարդարված լինի թելիկ ամրակներով՝ անգամ տաբատներն և կիսաշրջազգեստները կարող են դրանք զարդարել:
Ժամանակակից ասեղնագործ նախշ - 2016-ի ամառային նորաձևության միտում
Ասեղնագործ զարդանախշերը միշտ զարդարել են սլավոնական գյուղացու շապիկը. Այս միտումը սահուն կերպով մտել է նորաձևություն: Բավական է մի պարզ ջինսե տաբատի հետ կրել կրծքին գունագեղ ասեղնագործված շապիկ՝ և դու արդեն նորաձև ես:
Վարդագույնը- 2016-ի ամառային նորաձևության միտում
Այս ամառ տենդենցներին հետևող կոկետուհու զգեստապահարանում պետք է անպայման լինի գոնե մեկ վարդագույն իր կամ աքսեսուար: Ցանկացած հագուստ վարդագույն ժանյակով զարդարված արդեն նորաձև է:
Նախշազարդ հագուստ
Երկրաչափական և ծաղկային նախշազարդ հագուստը գերակշռում է 2016-ի ամառային նորաձևության բեմահարթակներում:
Ընդգծված իրան- 2016-ի ամառային նորաձևության միտում
Լրացուցիչ ընդգծեք ձեր իրանը տարբեր գոտիների և փողկապների միջոցով:
Փումփուլիկներ ամենուր
Այս ամառ ամենուր՝ սանդալների, գլխարկների, հագուստի, պայուսակների, բոլոր աքսեսուարների վրա ուրախ գունագեղ փումփուլիկները շատ նորաձև են:
Աղբյուրը՝ ladies-fashion.ru