Գյումրիում ռուսաստանյան ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով քննությունը: Դատարանում հարցաքննվեց, մեր տեղեկություններով, վերջին վկան: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն:

Կան ռազմաբազայի արդեն նախկին զինծառայող ևս վեց վկաներ, որոնք, սպանության օրը՝ 2015թ. հունվարի 12-ին, ըստ ռազմաբազայի հրամանատարության նամակ-գրության, այլևս չեն ծառայում այնտեղ. մի մասն արդեն իսկ զորացրվել է, իսկ պահակակետի հրամանատարն ազատվել է զինվորական ծառայությունից՝ Պերմյակովի կողմից դասալքություն ու սպանություն կատարելուց հետո: Նրանք Հայաստանում չեն և չեն հարցաքննվել դատարանում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: