Անհրաժեշտ Բաղադրիչներ.
• շոկոլադ կաթնային – 200գր
• կոկոսի քերուկ – 3 բաժակ
• խտացրած կաթ – 1 բանկա
Պատրաստման եղանակը.
1. Կոկոսի քերուկը լավ խառնել խտացրած կաթի հետ:

2. Այնուհետև վերցնել 1 գդալ ստացված խառնուրդից, դնել ափի մեջ և ուղղանկյուն ձև տալ նրան:

3. Ստացված կոնֆետները շարել պերգամենտային թղթով պատված մեծ ափսեի կամ տապակի վրա: Տեղափոխել կոնֆետները տապակով սառցարան 20 րոպեով:

4. Միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնել շոկոլադը:

5. Ընկղմել շոկոլադի մեջ արդեն սառչած կոկոսի կոնֆետները:


6. Շոկոլադապատ կոնֆետները կրկին դնել պերգամենտային թղթով պատված տապակի վրա և տեղափոխել սառցարան 1 ժամով:

Վերջ, Բաունտի կոնֆետը պատրաստ է զարմացնել ձեր հյուրերին:


