Անհրաժեշտ Բաղադրիչներ.

• շոկոլադ կաթնային – 200գր
• կոկոսի քերուկ – 3 բաժակ
• խտացրած կաթ – 1 բանկա

Պատրաստման եղանակը.

 

1. Կոկոսի քերուկը լավ խառնել խտացրած կաթի հետ:

konfet-bounty-3

2. Այնուհետև վերցնել 1 գդալ ստացված խառնուրդից, դնել ափի մեջ և ուղղանկյուն ձև տալ նրան:

konfet-bounty-4

3. Ստացված կոնֆետները շարել պերգամենտային թղթով պատված մեծ ափսեի կամ տապակի վրա: Տեղափոխել կոնֆետները տապակով սառցարան 20 րոպեով:

konfet-bounty-5

4. Միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա հալեցնել շոկոլադը:

konfet-bounty-6

5. Ընկղմել շոկոլադի մեջ արդեն սառչած կոկոսի կոնֆետները:

konfet-bounty-7

konfet-bounty-8

6. Շոկոլադապատ կոնֆետները կրկին դնել պերգամենտային թղթով պատված տապակի վրա և տեղափոխել սառցարան 1 ժամով:

konfet-bounty-10

 

Վերջ, Բաունտի կոնֆետը պատրաստ է զարմացնել ձեր հյուրերին: