Արդեն երկու օր է համացանցում թեժ քննարկման թեմա է դարձել Արցախում ծառայող զինվորի նամակ-խնդրանքը Ռալֆ Յիրիկյանին:
Yelaket.am-ը կապ հաստատեց VivaCell-MTS-ի օպերատորներից մեկի հետ, ով իրենց տասնյակ փաթեթների անունները և դրանց սակագների տարբերությունները երկար-բարակ բացատրելուց հետո, ասաց, որ ԼՂՀ-ից աստղանիշ-կոդ-հեռախոսահամար-վանդականիշ-ի միջոցով զանգելու դեպքում դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի համար բաժանորդից կգանձվի 25 դրամ 1 րոպեի համար:
Իսկ հարցին, թե ինչքա՞ն կգանձվի, եթե զանգահարողը չհավաքի վերը նշված կոդը, օպերատորը պատասխանեց.- Այդ դեպքում ավելի շատ կգանձվի,- և կրկին սկսեց թվարկել տարբեր փաթեթների անունները:
«Քառօրյա պատերազմի» ընթացքում VivaCell-MTS-ի ԼՂՀ տարածքում ռոումինգի համար սահմանված «5 դրամ 1 րոպեում» սակագինը սովորական PR քա՞յլ էր ընկերության համար:
Իրականում այդ քայլով Վիվասել ընկերությունն ավելի շատ վնաս տվեց, քան օգուտ, որովհետև տվյալ սակագնից օգտվողները չիմացավ, թե քանի օր է գործելու սակագինը և շարունակեցին զանգահարել՝ չկռահելով, որ իրենցից շատ ավելի մեծ գումար է գանձվում:
Արդյո՞ք այդ քայլը միայն PR էր, որի շնորհիվ կտրուկ ավելացնել ընկերության գանձարանները:
Հավելում. այդ թեժ պահին մի քանի րոպե ազատ ժամանակ ունեցող զինվորը ծնողներին զանգահարելու համար դժվար թե հիշի, որ կոդ է պետք հավաքել հեռախոսահամարից առաջ: