«Պետք է յուրաքանչյուրս ձգտենք պահպանել կոռեկտություն: Ես, որպես իշխանություն, ներողություն եմ խնդրում լրագրողից»: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

Նա մասնավորապես ասել է. «Անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ և լրագրողները, և ոստիկանությունը, և քաղաքական գործիչները, և մեր քաղաքացիները պետք է ձգտենք պահպանել կոռեկտություն: Սա է իմ կարծիքը: Հիմա ես չեմ ուզում կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե լրագրող Սիրանույշ Պապյանը վիրավորվել է, ես որպես իշխանություն Սիրանույշից ներողություն եմ խնդրում»:

Նշենք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, վիրավորեց լրագրողին՝ ասելով. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»: