«Իհարկե կրճատումներ հնարավոր են։ Կառավարությունն այս առումով կապ չունի, մենք բարեփոխումների ծրագիր իրականացնում ենք փուլ առ փուլ, դա անընդհատ պրոցես է: Կենտրոնական ապարատի ավելի պասիվ ծառայություններից տեղափոխում ենք միջոց, դրանց հաշվին են` դպրոցներում ոստիկանները, արտաքին ծառայության ուժեղացումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ Կառավարությունը ոստիկանական բարեփոխումների հետ ինչ-որ առումով կապ չունի, քանի որ այս համակարգում բարեփոխումներն իրականացվում են փուլ առ փուլ` որպես անընդհատ պրոցես:
Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ նաև ոստիկանների թվի մասին հարցին՝ ասելով.«Ոստիկանների թիվը գաղտնի պահելը կախված չէ ոստիկանապետից, դա սահմանվում է օրենքով և հենց այն օրենքով, որը ընդունել են հենց այդ պատգամավորները: Ոստիկանապետության մասին կարող են խոսել նրանք, ովքեր սարսափելու և վախենալու տեղ ունեն ոստիկանությունից»: