Վիվառոն ընկերությունը միշտ աչքի է ընկել ոչ միայն իր առաջարկվող ծառայությունների բազմազանությամբ, այլև հիանալի կերպով դրանք իր սպառողին մտուցելու ունակությամբ։
Օրերս Վիվառոն նկարահանել է կոմերցիոն գովազդային հոլովակ, որը ամբողջությամբ բնութագրում է Cross Marketing-ի էությունը։
Հոլովակը պատրաստվել է “Պլյուս-Մինուս” ներկայացման գովազդի հիման վրա, որտեղ նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանը (Մկո) և Հովհաննես Ազոյանը (Հովո)։
Կազմակերպությունը, դրսևորելով հիանալի մարքետինգային հմտություն, կարողացել է սահուն կերպով անցում կատարել մեկ հոլովակից մյուսը։
Գովազդում ներկայացվում է Վիվառոյի նոր Sportsbook հավելվածը, որը աշխատում է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հովոն և Մկոն “պլյուս” անելով թվարկում են հավելվածի դրական կողմերը՝ զուգահեռներ անցկացնելով իրենց ներկայացման հետ։ Հումորային հոլովակում Հովոն և Մկոն կրկին փայլում են իրենց դերասանական խաղով։
Նշենք, որ մեր օրերում նույնիսկ աշխարհի առաջատար բրենդներից շատերին չի հաջողվում կատարել Cross Marketing-ի այսպիսի որակյալ կիրառում։ Սա Վիվառոյի հետևողական աշխատանքի արդյունք է, ավելի բարձր մակարդակի հասնելու վկայություն։ Իզուր չէ, որ ընկերությունը շարունակում է գլխավորել լավագույնների ցանկը։
Հիշեցնենք, որ Վիվառո ընկերությունը Պլյուս – Մինուս ներկայացման գլխավոր հովանավորն է: