«Իրենք ուզում են մեր ջրերը Սևանից և այլ տեղերից տանել Ուրմիա լիճ: Մենք ուղղակի քաղաքական նկատառումներով չգնացինք դրան: Հարևան Իրանը նման հետաքրքրություն ունի, բայց ես չգիտեմ՝ դա ե՞րբ իրականություն կդառնա: Առայժմ նախագիծ չկա, բայց հետաքրքրություն կա։ Բայց ոչ մի ռեալ գործողության մեջ չենք: Հիմա չի կարելի նման բան անել: Պետք է մի լավ քննարկես այդ հարցը»:
Լրագրողների հետ հանդիպմանը ասաց գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:
Նշենք որ Իրանին ջրային ռեսուրսներ տրամադրելու հարցը քննարկվում էր դեռևս 2012-ին. հարևան երկիրը դիմել էր Հայաստանին` օգնելու փրկել Ուրմիա լիճը ցամաքումից: