Այսօր Գեղարդի վանքում էինք. սուրբ ու հզոր մի վայր՝ քարակուռ, ամուր, հիմքով հաստատ ու հայի տեսակի նկարագրով, Գեղամա անառիկ լեռներին ու Երկինքին ի պահ տված։ Մեր Տաճարները կանգուն են, մնում է Հավատքի մեր ներսի«տաճարը» նորոգ պահենք, ընդամենը հինգ հավատացյալ էր խորանի մոտ՝ ժամերգության...թեև այցելուները շատ էին...Գոնե դա հուսադրում է։)
Հ.Գ. Հայաստանը չբացահայտված հրաշք է. ուղղակի երբեմն «տուրիստի» աչքով է պետք նայել, ու ՃԱՆԱՉԵԼ։ Ապրողի աչքով էլ հարազատավարի նայել ու ՍՐՏԱՑԱՎ լինել։ Էդքան բան։
Վիկիից քաղվածքը գուցե առիթ դառնա շատերի համար նորից պատմությունն ուսումնասիրելու։
Գեղարդի վանք, միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված վանքային համալիր է, որը գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևելք, Ազատ գետի վերին հոսանքում՝ նրա աջ ափին, պատմական Գեղարդաձորում։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Վանքային համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։
Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: