Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը «Բի Բի Սի»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանին չի կարելի վերաբերել ինչպես հավասարի։
«Ես պատրաստ եմ աշխատել ԱՄՆ նոր պաշտպանության նախարար Ջիմ Մեթթիսի հետ՝ Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածությունը թոթափելու ու Ռուսաստանի հետ աշխատանքները շարունակելու ուղղությամբ՝ Սիրիայում կարգավորմանը համընթաց։ Այս հարցում Ռուսաստանին չի կարելի վերաբերել ինչպես հավասարի»,- ասել է նա, գրում է «Գազետա․ռու»-ն։
Նա շեշտել է, որ Ռուսաստանը երկրի ռազմավարական մրցակիցն է Արեւմուտքում։