2017թ. փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Նշված երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 րթուղով (Ջրվեժ - Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով.
Ջրվեժ (սկ.) - Քոչինյան - Բագրևանդի - Մոլդովական - Գայի 1-ին - Ստեփանյան փողոցներ - Գայի պողոտա - Մուրադյան - Դ. Բեկի - Ռոստովյան - Գ. Նժդեհի փողոցներ - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Գ. Նժդեհի հր. – Բագրատունյաց պող. - Չեխովի - Արտաշիսյան - Հ. Հովհաննիսյան փողոցներ - Վերին Չարբախ (վկ.):
Հետադարձը` նույն երթուղով՝ մինչև Գ. Նժդեհի հր. - Գ. Նժդեհի - Ռոստովյան փողոցներ, շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ավտոբուսային հ. 4 երթուղին սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում՝ նշված երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներում աշխատելու համար (հեռ.՝ 011674420, 011674460)։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։