Էրեբունի համայնքում բնակիչների հետ հանդիպմանը «ՀՀԿ» ցուցակով առաջադրված՝ անկուսակցական Հարություն Կարապողոսյանին առաջինը դիմավորեց փոքրիկ Արտուշը, ով խնդրեց վերակառուցել իրենց գյուղի մարզադաշտը: Անդրադառնալով գյուղում առկա խնդիրներին՝ թեկնածուն նշեց. «Ի՞նչն է խանգարել, որ միչև այժմ Ջրաշենում այգի լինի, ի՞նչու այս երեխան ինձ պետք է խնդրի, որ մարզադաշտը գույքով ապահովենք»: Շարունակելով գյուղում չարված աշխատանքների թեման պատգամավորի թեկնածուն ասաց. «Ես ուզում եմ, որ Էրեբունի համայնքը հետ չմնա մյուս համայնքներից, և պետք է հասնենք նրան, որ պաշտոնյայի պարտավորությունների շրջանակում արված աշխատանքի դիմաց շնորհակալություն չհայտնեն, դա պաշտոնյայի աշխատանքն է: Այլ բան է, երբ պաշտոնյայի պարտավորություններից դուրս լավ գործ է արվում»:
Թեկնածուն շարունակելով իր ելույթը նշեց, որ բարձրաձայնելու է հասարակության մեջ առկա խնդիրները․ «Մարդկանց օգնելու նախաձեռնություններից չեմ վախենում: Նամակ ունեմ, որ ես անձամբ եմ հանձնելու վարչապետին»։