Ներկայացնում ենք Քեյթ Լուկասին և նրա ամուսնուն, ովքեր արդեն երկու մեծ երեխա ունեն: Նրանք որոշեցին ևս մեկ երեխա ունենալ:
Առաջին ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզվեց, որ զույգը երկվորյակ է ունենալու: Սակայն էմբրիոնները բաժանվեցին միայն սաղմնավորման 8-13 օրվանից հետո: Դա նշանակում էր, որ երկու երեխաների միջև պաշտպանիչ մեմբրան չկար: Մի քանի օր հետո երեխաները կարող էին սիամական երկվորյակ դառնալ:
Բացի դրանից՝ մի երեխայի պորտալարը կարող էր փաթաթվել մյուսին՝ խեղդելու ռիսկ առաջացնելով: Երեխաների ապրելու հավանականությունը փոքր էր: Բժիշկը Քեյթին խորհուրդ տվեց չանհանգստանալ և բնությանը վստահել:
Բայց 28 շաբաթ հղիությունից հետո կինը 35 օր հիվանդանոցում անցկացրեց՝ պայքարելով իր երեխաների կյանքի համար: Ծննդաբերության ժամանակ նրան կեսարյան հատում արեցին: Պորտալարերը տեսնելով՝ բժիշկները քարացան:
Երկու պորտալարերը կիպ հյուսված էին: Դժար էր հավատալ, որ աղջիկները փրկվել են: Երկվորյակ քույրերը թերհաս ծնվեցին, շատ փոքր և թույլ, բայց լրիվ առողջ:
Բժիշկները ճիշտ պահն ընտրեցին: Եթե մի քանի ժամ էլ սպասեին, հյուսված պորտալարերը աղջիկներին կզրկեին ապրելու հնարավորությունից:
Ծնողները և բժիշկները չէին դադարում անհանգստանալ. այդպիսի երկվորյակների միայն 1%ն է վերջում ողջ մնում: Սակայն նրանք երկուսն էլ փրկվեցին:
Հարփերը և Քլեոն հիմա 8 տարեկան են: