Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս մասին հայտնում է «L'Equipe»-ը:
Հաղորդվում է, որ թիմի տրանսֆերային գլխավոր նպատակն առաջվա պես համարվում է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:
Եթե ֆրանսիացու հետ համաձայնության գալ չհաջողվի, ապա առաջնային նպատակների ցանկում հաջորդը կլինի Օբամեյանգը:
ՄՅՈւ-ի հետ մրցակցություն կարողղ է կազմել «Տիանզին Ցյուանցզյանը», որի ղեկավարությունը 27-ամյա հարձակվողին պայմանագիր էր առաջարկել՝ տարեկան 50 մլն եվրո աշխատավարձով:
Ֆուտբոլիստի ընտանիքը հակված է Չինաստան տեղափոխության տարբերակով: