«Մանչեսթեր Յունայթեդն» առաջվա պես մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի աջ պաշտպան Սերժ Օրյեին:

Ինչպես տեղեկացնում է «Paris United»-ը, մանկունիացիները համաձայնության են եկել 24-ամյա իվուարցու հետ` պայմանագրի պայմանների շուրջ:

Փարիզյան ակումբն Օրյեին թույլ է տվել բանակցություններ վարել ՄՅՈւ-ի հետ` պաշտպան Դանի Ալվեսին ձեռք բերելուց հետո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրյեն, որի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերն» ու «Յուվենտուսը», կարող է տեղափոխվել անգլիական ակումբ 25 մլն եվրոյի դիմաց: