Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է իտալական Tuttosport-ը։

Հնարավոր է՝ իտալական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ անի «Կրասնոդարին»։

Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026 թվական։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։