«Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծում է, որ հարձակվողներ Լիոնել Մեսսին («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») միևնույն մակարդակի վրա են գտնվում:
Այդ իսկ պատճառով, Ֆիգուի կարծիքով, հնարավոր չէ ընտրել լավագույնին.
«Նրանք երկուսն էլ լավագույնն են աշխարհում: Միշտ դժվար է ընտրել նրանցից մեկին և ասել, որ նա մյուսից ավելի լավն է: Վերջիվերջո, Ռոնալդուն և Մեսսին միակ ֆուտբոլիստներն են, որոնք նվաճել աշխարհի բոլոր անհատական մրցանակները: Սրանով ամեն ինչ ասված է նրանց ֆենոմենալ ֆուտբոլային տաղանդի մասին:
Ես երբեք չեմ կարող ընտրել, թե նրանցից ով է լավագույնը»,- Ֆիգուի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: