Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը որոշել է բաժանվել թիմի հարձակվող Յայա Սանոգոյի և ևս 3 ֆուտբոլիստի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստից բացի, որը 2013 թվականից էր հանդես գալիս «Արսենալում», թիմից հեռացել են նաև Ստեֆան Օ՛Քոնորը, Քրիստոֆեր դա Գրասան և Կոստաս Պիլեսը՝ լոնդոնյան ակումբի ակադեմիայի սաները:
Ֆուտբոլիստների պայմանագրի ժամկետներն ավարտվել են և կողմերը դրանք չեն երկարաձգել:
Յայա Սանոգոն «Արսենալում» ընդհանուր առմամբ 20 հանդիպում է անցկացրել: Օ՛Քոնորը ընդամենը մեկ խաղ է անցկացրել «զինագործների» կազմում, իսկ դա Գրասան և Պիլեսը հանդես են եկել մայրաքաղաքային թիմի երիտասարդական թիմի կազմում: