Ֆրանսիական «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլյովն այսօր ներկայացրել է թիմի 4 նորեկներին:

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են օգոստոսին թիմի հետ պայմանագիր կնքած Ստևան Յովետիչը, Բալդե Կեյտան, Ռաշիդ Գեզալը և Ադամ Դիակաբին:

Հիշեցնենք, որ Յովետիչի տրանսֆերի դիմաց «Մոնակոն» վճարել էր 11 մլն եվրո, Կեյտայի համար` 30 մլն եվրո, իսկ Դիակաբիի համար` 10 մլն եվրո: Գեզալը «Լիոնից» «Մոնակո» է տեղափոխվել անվճար: