Մյունխենի «Բավարիան» մտադիր է ձեռք բերել ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոյին,- հաղորդում է «Kicker»-ը:
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով բանակցությունները հաջող են անցնում:
Ֆրանսիացին գնահատվում է 35 մլն եվրո, սակայն բոնուսների հետ նրա տրանսֆերը կարող է հասնել 50 մլն եվրոյի:
Ավարտված մրցաշրջանում անցկացրած 47 խաղում Տոլիսոն խփել է 14 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: