Սանկտ-Պետերբուրգի փոխմարզպետ Վլադիմիր Կիրիլովը պատմել է, թե ինչպես է ընթանում Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի տոմսերի վաճառքը:

«Արդեն 53 հազար տոմս ենք վաճառել:

Սոցիալապես անապահով քաղաքացիների համար մեզ 3 հազար տոմս են հատկացրել, գումարած` մեկուկես հազար տոմս, որը տարածվել է Լենինգրադի մարզում, կամավորականները ևս տոմսեր ունեն:

Մարզադաշտը լեփ-լեցուն կլինի»,- Կիրիլովի խոսքերն է փոխանցում «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, «Կրեստովսկի» մարզադաշտը, որտեղ տեղի կունենա Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության եզրափակիչը, 68 հազար հանդիսական է ընդունում:

Գերմանիայի և Չիլիի միջև կայանալիք եզրփակիչը կկայանա հուլիսի 2-ին: