Մյունխենի «Բավարիայի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն: Հուլիսի 12-ին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի իտալական ակումբում,- հաղորդում է «Sky Italia»-ն:
Իտալիայի չեմպիոնը 6 միլիոն եվրոյով կվարձակալի բրազիլացին` նրան հետագայում 40 միլիոն եվրոյով ձեռք բերելու պարտավորությամբ:
Գերմանիայի ավարտված առաջնությունում Կոստան անցկացրել է 23 խաղ: