Elite Newsfeed-ը գրում է, որ լացը այն արցունքներն են, որոնք հոսում են մեր աչքերից, երբ մենք համապատասխան հուզական ապրումներ ենք ունենում:
Շատերը կարծում են, որ արտասվելը թուլության հետևանք է, սակայն իրականում ուժեղ է նա, ով չի ամաչում իր արցունքները ցույց տալուց: Հոգեբանները պնդում են, որ լացը օգտակար է առողջության համար և խոսում է դիմացինի մարդկային հատկանիշների մասին: Ահա, թե ինչ են ասում հոգեբանները նման մարդկանց մասին.
Արցունքները լավ մարդու և լավ ընկերոջ վկայությունն են
Երբ դիմացինը կարողանում է զգալ ձեր ցավը ու ձեզ հետ միասին արտասվել, ապա նա կարողանում է հասկանալ ու ընդունել ձեզ:
Արցունքները վկայում են այն մասին, որ դուք չեք վախենում ձեր զգացմունքներից
Երբ տարբեր զգացմունքների և երևույթների ազդեցության տակ դուք ավելի զգայուն եք դառնում և անգամ ֆիլմի դիտումը ձեր աչքերը արցունքերով է լցնում, ապա դուք չեք վախենում ձեր զգացմունքներից ու կարողանում եք արտահայտել ձեր հույզերը:
Դուք կարողանում եք հաղթահարել ընկճախտը
Արտասվելը ինքնամաքրման հատկություն ունի և ազատում է ձեզ բացասական հույզերից, իսկ այդ հույզերի կուտակումը կարող է վատ ազդել ձեր առողջության վրա:
Արցունքները վկայում են, որ դիմացինը ուժեղ անհատականություն է և չի վախենում շրջապատի արձագանքից
Երբեմն մենք հուսահատությունից թուլանում և փակվում ենք մեր մեջ, իսկ ցավը թաքցնում ենք կեղծ ժպիտի ետևում: Նրանք, ովքեր չեն վախենում արտասվելուց, ուժեղ մարդիկ են և կարողանում են կառավարել իրենց հույզերը: Արցունքները զսպելը և չարտասվելը վնասում է ձեր առողջությանը:
Նյութի աղբյուրը՝ Hayinfo.net