Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան կրկին զարմացրել է իր երկրպագուներին՝ այս անգամ մազերի նոր գունաներկմամբ:
Վարսերի մի մասը կանաչ, մյուս մասն էլ կարմրավուն ներկած երգչուհու նկարն արդեն ողողել է համացանցը:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, երգչուհին չի մեկնաբանել իր նոր կերպարը:
Աստղի Instagram-ի էջում նոր կերպարով լուսանկարն արդեն հավաքել է մոտ 800.000 հավանություն:
Ավելի ուշ նա ևս մի նկար է հրապարակել, որտեղ կրկին կանաչ վարսերով է։