«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ կարող է չկայանալ:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, փարիզյան ակումբի ներկայացուցիչները և ֆուտբոլիստը ժամանել են Լա Լիգայի գրասենյակ, որպեսզի գործարքն ավարտի հասցնեն 222 մլն եվրոյի դիմաց, բայց կազմակերպությունը չի գրանցել տրանսֆերը:
Հիմնական պատճառն անձամբ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբեսի՝ տրանսֆերը չիրականացնելու ցանկությունն է, քանի որ այդ կերպ նա խախտում է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները:
Երեկ հաղորդվում էր, որ Նեյմարն ու ՊՍԺ-ը 5-ամյա պայմանագիր են համաձայնեցրել՝ շաբաթական 575 հազար եվրո աշխատավարձով: