NEWS.am STYLE-ը գրում է.

Իսպանիայում գործազրկության մակարդակը, եվրոպական չափանիշներով, աղետալի չափերի է հասնում: 2008 թվականի ճգնաժամից հետո երկրի կեսն անգործ է մնացել: Սակայն իսպանական սեքսոլոգներին ոչինչ չի կանգնեցնում: Նրանք այնքան խիստ են, որ քանոնը ձեռքն են վերցրել եւ…
Գիտնականները պարզել են. որքան փոքր է տղամարդու առնանդամը, այնքան հաճախ է նա դավաճանում, որքան մեծ է կնոջ կուրծքը, այնքան հաճախ էլ նա է դավաճանում:
Հետազոտությունն անցկացվել է սանտիմետրը ձեռքին եւ մի քանի տարի: Փոխարենը հիմա հստակ հայտնի է. տղամարդիկ, ովքեր բնությունից մեծ առնանդամ եւ լավ պոտենցիա ունեն, որպես կանոն, ամենահավատարիմ ամուսիններ ու հոգատար հայրեր են:
«Միջինների» վարքը կախված է այն բանից, թե «ով է տանտերը»: Եթե տունը ղեկավարում է կինը, իսկ ամուսինը երկրորդ պլանում է, ապա նա փորձում է խանդի առիթ չտալ, քանի որ վախենում է ավելորդ տհաճություններից: Իսկ եթե կինը փափուկ բնավորություն ունի, ապա «միջինները» հաճույքով սիրավեպ կսկսի, այն էլ՝ ոչ մեկ կնոջ հետ:
Իսկ ամենից անհագուրդ դավաճանները, պարզվում է, այն տղամարդիկ են, ում առնանդամը շատ փոքր է: Հենց նրանք են կնամոլները, ովքեր չեն կարողանում որեւէ կնոջ անտարբեր նայել: Նրանք մի կնոջից մյուսին են անցնում, իսկ երբեմն իրենց շուրջ իսկական հարեմ են հավաքում (եթե, իհարկե, ֆինանսական հնարավորություն ունեն): Փոքր առնանդամով տղամարդիկ միշտ պատրաստ են դավաճանել:
Մտածելու առիթ ունեն նաեւ ուժեղ սեռի ներկայացուցիչները: Իսպանացի գիտնականները չափել են ոչ միայն նրանց առնանդամը, այլեւ կանանց կուրծքը: Իրավիճակը նման է եղել. որքան մեծ է կնոջ կուրծքը, այնքան նա ավելի է հակված դավաճանության:
Սակայն, ամեն դեպքում, տղամարդկանց համար ավելի դյուրին է հավատարիմ կյանքի ուղեկից գտնել. փարթամ կուրծքը հեռվից է երեւում: Իսկ կանայք մինչեւ «միջինից բարձր չափսերով» տղամարդ գտնեն, երբեմն ստիպված են լինում փորձեր կատարել եւ սխալներ թույլ տալ:
Հայտնի իսպանուհի Պենելոպա Քրուսը, իմանալով իր հայրենակիցների հետաքրքիր հետազոտության մասին, հարկ է համարել հաստատել այդ տեսակետը. «Գիտեք, իմ եւ իմ ընկերուհիների կենսափորձը միանգամայն հաստատում է նման եզրակացությունները: Եվ այստեղ մնում է միայն խոսել ճակատագրի անարդարության մասին. կանայք, ում բաժին է ընկել փոքր առնանդամով տղամարդ, ստիպված են լինում նաեւ նրանց դավաճանությունը տանել: Իսկ կանայք, ում տղամարդկանց մոտ ամեն ինչ նորմալ է, կրկնակի բախտավոր են: Չէ՞ որ նման տղամարդիկ լրացուցիչ անգամ ինքնահաստատվելու կարիք չունեն, նրանք առանց այն էլ գիտեն, որ իրենց մոտ «այդ հարցում» ամեն ինչ նորմալ է»,- նշել է Պենելոպան: