Ներկայացնում ենք, թե ինչ ուժեղ էներգիա ունի մատանին և ինչի կօգնի հասնել:
Մորից փոխանցվող մատանին ունի շատ ուժեղ պաշտպանիչ հատկություն: Կպաշտպանի վշտից և անհաջողություններից, նախանձների բացասական ազդեցությունից, ձեզ սեր և հաջողություն կբերի:
Եթե զարդը սերնդեսերունդ է փոխանցվում, ունի առանձնահատուկ նախնիների էներգետիկա: Այդ մատանին չի կարելի նվիրել նրան, ով արյունակացական կապ չունի նախկին տիրոջ հետ: Հակառակ դեպքում՝ դա կարող է անհաջողություններ բերել:
Եթե զարդը հանգուցյալից է մնացել, պետք է այն անպայման օրհնել եկեղեցում: Որոշ հավատալիքներով՝ մահացած մարդու թանկարժեք իրերն առանձնահատուկ էներգիա են կրում, կարող են բացասաբար ազդել նոր տիրոջ վրա:
Փողոցում գտած մատանին պետք չէ կրել: Այն ունի օտար մարդու էնրեգետիկա և կարող է բացասաբար ազդել ձեր կյանքի վրա: Ավելի լավ է՝ այդ զարդը վաճառել կամ դրան ընհանրապես մոտ չգնալ:
Որոշ հավատալիքների համաձայն՝ ամուսնական մատանին ոչ ոքի չի կարելի թույլ տալ փորձել. այդպիսով ենթարկվում եք ձեր ամուսնությունը քանդելու ռիսկի:
Ամուսնական մատանին կորցնելը սիրելիից բաժանության նախերգանք է համարվում:
Եթե միջոցառման ժամանակ մատանին գետնին է ընկնում, դա վատ նշան է համարվում՝ նշանակում է զույգի բաժանություն կամ նրանցից մեկի մահ:
Նորապսակներին ծնողների փոխանցած մատանիները, եթե նրանք մինչև Արծաթե հարսանիք հասել են, զույգին կբերեն ընտանեկան երջանկությոն և բարեկեցություն:
Բաժանության դեպքում պետք չէ շարունակել կրել ամուսնական մատանին. դա կարող է միայնության պատճառ դառնալ:
Հալեցրած ամուսնական մատանի զույգին խորհուրդ չի տրվում կրել. դա հիվանդություն և անհաջողություններ կբերի:
Պետք չէ ճաքերով և թերություններով զարդեր կրել: Սկզբնական տեսքը կորցրած մատանին նաև իր էներգետիկան է կորցնում, ուստի ավելի լավ է՝ դրանից ազատվել:
Հարսներին խորհուրդ չի տրվում ամուսնական մատանին ձեռնոցի վրայից դնել, դա կարող է արցունք և անհաջողություն բերել:
Ամուսնական մատանիների համար լավագույն տարբերակը համարվում են ոսկե, առանց քարերի և նախշերի մատանիները: Դրանք նորապսակներին երջանկություն և ներդաշնակություն կբերեն: