Ամուսնական մատանին սովորական զարդ չէ: Իզուր չէ, որ այդ մատանու հետ կապված շատ ավանդույթներ ու հավատալիքներ կան: Եթե ամուսնական մատանի եք գտել.

Մինչ այն կրելը պետք է մաքրել եկեղեցուց բերված մոմի կրակի օգնությամբ: Կրակը 12 անգամ անցկացնել մատանու միջով և արտասանել հետևյալ բառերը. «բեր ինձ երջանկություն, հարստացրու ինձ»: Եթե ժառանգություն եք ստացել ամուսնական մատանի պետք է անպայման մաքրել մատանին վերը նշված եղանակով:

Հատկապես, եթե այն կրողը չի ապրել երջանիկ ամուսնական կյանքով: Ընդհանուր առմամբ լավ կլինի նորապսակները գնեն նոր մատանի, որը կլինի ցանկացած էներգետիկայից զուրկ: Եթե կորցրել եք ամուսնական մատանին Անպայման պետք է փոխարենը նորը գնել:

Պետք է գնել մի փոքր ավելի բարձր արժողությամբ, քան նախորդը, և գնելիս այնպես պետք է վճարել, որ ձեզ մանր վերադարձնեն և այդ մանը պետք է որպես օգնություն բաժանել:

Bride shows a ring lying on the floor. Isolated on white background Եթե մատանին ընկել է պատահաբար Դա վատ նշան է: Դա նշանակում է պետք է սպասել հիվանդության կամ դժբախտության: Եթե մատանին ընկել է, չպետք է այն վերցնել անմիջապես ձեռքերով՝ այլ սրբիչի օգնությամբ և մեկ օր թողնել սառնարանում:

Այպես հնարավոր կլինի խուսափել անհաջողություններից: Ամուսնական մատանին պետք է կրել մատնեմատին Չամուսնացած աղջիկներին չի թույլատրվում մատանի կրել մատնեմատին, դա «փակում» է նրանց բախտը: Կարելի է հավատալ, կարելի է նաև անտեսել, սակայն ժողովրդական հավատալիքները, եթե սին լինեին, կդադարեին փոխանցվել սերնդեսերունդ:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն