Քայլի Ջեները պատմել է, թե ինչու է «լցրել» շրթունքները: Իր Life of Kylie ռեալիթի շոուի երեկվա թողարկման մեջ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը խոստովանել է, որ բժշկական միջամտության է դիմել, քանի որ իրեն ցանկալի չի զգացել եւ բացասական մեկնաբանություններ է լսել իր արտաքինի մասին:
«Ես 15 տարեկան էի, փոքր շուրթեր ունեի: Մի երիտասարդ սիրահետում էր ինձ, եւ երբ մենք համբուրվեցինք, նա հայտարարեց, որ փոքր շուրթերն իրեն դուր չեն գալիս: Դա շատ ազդեց ինձ վրա, սկսեցի բարդույթավորվել: Չէի կարողանում համբուրվել, անընդհատ մտածում էի շուրթերս «լցնելու» մասին»,- հայտարարել է Քայլին:
Հիշեցնենք, որ Քայլի Ջեները երկար ժամանակ ժխտում էր փաստը, որ օգտվել է պլաստիկ վիրաբույժի ծառայություններից, բայց հետո կտրուկ փոխեց դիրքորոշումը եւ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի առաջին ներկայացուցիչը դարձավ, որը պաշտոնապես խոստովանեց պլաստիկ վիրաբույժի ծառայություններից օգտվելու փաստը: