«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռեւս իրավապահների կողմից հետախուզվում են:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Ռաֆիկ Խաչատրյանը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ է, շինարար, ամուսնացած է, ունի երկու երեխա: Մեզ հասած լուրերի համաձայն՝ հենց դեպքի օրը՝ երեկոյան, իրավապահները գնացել են Ռաֆիկ Խաչատրյանի տուն եւ հետաքրքրվել, թե նա որտեղ կարող է լինել:
Ընտանիքի անդամները ասել են, որ տեղեկություն չունեն: Իրավապահները Ռաֆիկ Խաչատրյանի կնոջը՝ Ռուզաննային, ասել են, որ հարեւաններից մեկին հրավիրի իրենց տուն՝ որպես վկա, քանի որ կա համապատասխան որոշում, որ պետք է խուզարկություն իրականացնեն:
Ու երբ իրավապահները ներակայացրել են Ռաֆիկ Խաչատրյանի մտերիմներին, թե ինչի համար են նրան փնտրում, ընտանիքի անդամները զարմացել են, եւ չեն կարողանում հասկանալ, թե նա ինչ կապ կարող էր ունենալ այդ անձանց հետ: Նախկինում նրանք երբեք միմյանց հետ շփումով աչքի չեն ընկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում