«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան նշել է, որ չի զայրանում թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի վրա իրենց միջև տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով:

Հարձակվողը մի քանի ամիս է` չի մարզվում թիմի հետ, գտնվում է տանը` Բրազիլիայում և սպասում է, թե երբ կկայանա իր տեղափոխությունն «Աթլետիկո».

«Չկա ոչ մի այնպիսի բան, ինչի համար ես կարող եմ վշտանալ: Նեղացած չեմ Կոնտեից: Ամեն ինչ հիանալի է: Բոլորը գիտեն, թե ես ինչքան շատ եմ սիրում «Չելսիի» երկրպագուներին»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Չելսիին» և «Աթլետիկոն» հաստատել են ֆուտբոլիստի` մադրիդյան ակումբ վերադառնալու մասին տեղեկությունը: Կոստան մոտ օրերս բուժզննում կանցնի «Աթլետիկոյում»:

Տրանսֆերի արժեքը չի հրապարակվում, սակայն հաղորդվում էր, որ «Չելսին» գործարքից կստանա 60 մլն եվրո: Իսպանացի ֆուտբոլիստը չի կարող հանդես գալ «Աթլետիկոյում» մինչև գալիք տարվա հունվար: