«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն ընդգծել է, որ ուրախ է խաղալ ազգային թիմում, չնայած` ավելի վաղ Կատալոնիայի բնակիչներին կոչ էր արել մասնակցել հոկտեմբերի 1-ին կայանալիք հանրաքվեին` Իսպանիայից անկախանալու վերաբերյալ.
«Շատ ուրախ եմ վերադառնալ թիմ:
Մեզ մնացել է հաղթել մեկ խաղ` աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ փուլերին մասնակցելու համար: Ես միշտ ասել եմ, որ հավաքականում խաղալն ինձ համար հպարտության առիթ և մոտիվացիա է:
Մարզիչը նորից ինձ հրավիրել է. սա նշանակում է, որ ես իմ աշխատանքը լավ եմ կատարում»,- Պիկեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք` Իսպանիայի հավաքականին ԱԱ-2018-ի ընտրական փուլում մնացել է մրցել Ալբանիայի (հոկտեմբերի 6) և Իսրայելի հավաքականների հետ (հոկտեմբերի 9):