Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելել Ալիի ծառայություններով,- հաղորդում է «Daily Mail»-ը:
Անգլիական ակումբի ղեկավարությունը կփորձի համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Նա այժմ ստանում է շաբաթական 50 հազար ֆունտ ստերլինգ, սակայն ցանկանում է աշխատավարձի բարձրացում: Լոնդոնցիների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Հարի Քեյնը վաստակում է շաբաթական 100 հազար ֆունտ:
Ալին վստահ է, որ մի շարք եվրոպական ակումբներ պատրաստ կլինեն նրան վճարել շաբաթական 200 հազար ֆունտ: