Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
«Չեմ կարող առանձնահատուկ ընդամենը մի բան ասել: Դա անհնար է հասկանալ, քանի չես խաղացել «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում: Եթե չես խաղացել «Ռեալի» հետ այդ ստադիոնում, դեռ չես մկրտվել:
Նախորդ շաբաթ զրուցել եմ Խորխե Վալդանոյի հետ, և խոսել ենք ակումբի, երկրպագուների, ստադիոնի մասին: Դա հնարավոր է միայն զգալ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է «AS»-ը:
«Ռեալ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին Մադրիդում