Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիին», որը գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և վաղաժամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ:

«Մրցաշրջանի մեկնարկում Եվրոպայի լավագույն ֆուտբոլը ցուցադրում է «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքայինները» հիանալի տեսք ունեն ԱՊԼ-ում և Չեմպիոնների լիգայում՝ անցկացնելով անհավանական խաղեր:

Տեսնենք, թե արդյոք նրանք կհաջողվի այդպես խաղալ ամբողջ մրցաշրջանի ընթացքում, սակայն այս պահին «Սիթին» հոյակապ է: Այս պահին այն Եվրոպայի լավագույն թիմն է»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է «Daily Mail»-ը: