Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

45-ամյա մասնագետը թիմի ղեկը ստանձնելու գլխավոր հակակնորդն է, եթե ֆրանսիացի Զինեդին Զիդանը հեռանա ակումբից: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում լոնդոնյան թիմի հետ կայացած երկու հանդիպումներում «արքայական ակումբը» կարողացել է վաստակել միայն մեկ միավոր: Լա Լիգայի 10 հանդիպումներից հետո էլ մադրիդցիները հետ են մնում «Բարսելոնայից» 8 միավոր:

Անգլիական «Daily Mail»-ը հայտնում է, որ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է գնել նաև լոնդոնյան ակումբի երկու խաղացողների՝ Հարի Քեյնին և Դելե Ալիին: