Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վաճառել ակումբի տնային ստադիոնի` «Կամպ Նոուի» անվան իրավունքները:
Ինչպես տեղեկացնում է «Diario Sport»-ը, «կապտանռնագույններին» արդեն սկսել են բանակցություններ վարել «Grifols» դեղագործական ընկերության հետ:
Ըստ աղբյուրի` կողմերը մոտ են համաձայնության գալուն: Հաղորդվում է, որ գործարքի շնորհիվ «Բարսելոնան» կստանա շուրջ 400 մլն եվրո:
Պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2048 թվականը: