«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մարզման ժամանակ վնասվածք է ստացել է և ստիպված կլինի բաց թողնել ԱՊԼ-ի 10-րդ տուրի` «Հադերսֆիլդ Թաունի» հետ խաղը:
Այս մասին հայտնում է «Mirror-ը: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին «Էնֆիլդ» մարզադաշտում:
Բուժհետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ 25-ամյա կիսապաշտպանը խնդիրներ ունի որովայնի մկանների հետ:
Հավանական է, որ Կոուտինյոն բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի` «Մարիբորի» հետ խաղը (նոյեմբերի 1):
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստն ԱՊԼ-ի 5 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: