Ամերիկյան Washington post պարբերականը հրատարակվել է 16 գրքի հեղինակ Քրիս Բոհջալյանի «Թուրքական գյուղ, որը ունեցել է 10.000 հայ բնակիչ, իսկ այժմ մնացել է ընդամենը մեկը» հոդվածը, որտեղ ներկայացվում է հեղինակի այցելությունը Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չունգուշ գյուղ և այնտեղ հանդիպումը հայերի ցեղասպանության վերապրած ժառանգներից մեկի հետ:
Բոհջալյանը, ներկայացնելով Չունգուշ կատարած այցը նշում է.« Ես իմ հինգ ընկերների հետ այցելեցի Թուրքիայի մի հատված, որ շատ հայեր այդ թվում նաև ես անվանում ենք պատմական հայկական հողեր: Մենք եղանք մի տարածաշրջանում, որը այժմ ամբողջովին քրդական է, սակայն մոտ 98 տարի առաջ այստեղ ապրել են քրդեր, հայեր, ասորացիներ և թուրքեր: Մենք ուխտագնացություն էինք կատարել տեսնելու հայկական եկեղեցիների և վանքերի ավերակները: Առաջին Աշխարհամարտի ժամանակ այստեղի մոտ 1.5 միլիոն հայ բնակչությունը պարբերական սպանությունների է ենթարկվել Օսմանյան կայսրության կողմից: Մեր ճանապարհորդության հինգերորդ օրը մենք ճանապարհվեցին Չունգուշ, որտեղ ժամանակին ապրել է շուրջ 10.000 հայ: Քաղաքը գրեթե ամբողջությամբ հայկական էր: Ցեղասպանության ժամանակ թուրքական ժանդարմերիան և քրդական հորդան հարձակվել է Չունգուշ քաղաքի վրա և այնտեղի ամբողջ հայ բնակչությունը բռնագաղթեցրել դեպի Դուդան, որտեղ հայերին գնդկահարել, սվինահարել կամ նետել մի քանի հարյուր մետր բարձրություն ունեցող կիրճ»:
Նա այնուհետև նշում է, որ միայն պատահաբար է իրենց խումբը իմացել, որ քաղաքում դեռևս հայ է ապրում:
«Մեր խումբը չէր ակնկալում հանդիպել Ասիային Չունգուշ այցելության ժամանակ: Մենք ուղղակի ցանկանում էինք տեսնել հայկական եկեղեցիների և վանքերի ավերակները: Բոլոր տեղի բնակիչները գիտեին, որ ժամանակին այդ տարածքում ապրել են հայեր, սակայն համոզված նշում էին, որ նրանք իրենց կամքով են հեռացել այդ տարածքից: Մենք չէինք մտածում, որ դեռևս հայ է ապրում այդ քաղաքում: Սակայն երբ արդեն լքում էինք քաղաքը մի տղամարդ ծեծեց մեր ավտոմեքենայի դուռը և հայտնեց, որ քաղաքում հայ է ապրում և ավելացրեց, որ մենք պետք է անպայման հանդիպենք իր զոքանչին»,- գրում է հոդվածի հեղինակը:
Այնուհետև Բոհջալյանը ներկայացնում է ցեղասպանություն վերապրած ժառանգի հետ հանդիպումը:« Ես հանդիպել եմ ցեղասպանության վերապրածների նաև նախկինում: Այդ թվում նաև իմ տատիին և պապիին, սակայն Ասյայի հետ հանդիպումը ուրիշ էր: Նա Վաշինգթոնում, Բեյրութում կամ Փարիզում չէր: Նա հայկական սփյուռքի հատված էր կազմում, որտեղ դեռևս հազվադեպ հնարավոր է հանդիպել ցեղասպանության վերապրածների: Նա մի կին էր, որի մայրը հրաշքով էր փրկվել թուրքերի յաթաղանից: Նրա հայրն ու նախնիները սպանվել էին այն տարածքում, որտեղ նա շարունակում էր ապրել: Նա և իր մայրը շարունակել էին ապրել այդ տարածքում` գիտակցելով, թե իրենք ովքեր են, սակայն հարկադրված էին լռել այդ մասին: Սա էր կենդանի մնալու գինը:
Երբ մենք հարցրեցինք Ասիայից, թե արդյոք նա հայ է, վերջինս միայն տխրությամբ շարժեց գլուխը և լուռ մնաց: Այդ ընթացքում նրա աղջիկը բղավեց«Ոչ մենք չենք կարող խոսել այդ մասին»: Երբ մենք հարցրեցինք, թե իր մայրը ինչ է պատմել Դուդանի դեպքերի մասին, նա քարացավ և նշեց«ես փոքր եմ եղել, ես չեմ հիշում» : Երբեմն նա փորձում էր սկսել պատմությունը, սակայն կրկին լռում էր: Այդ պահերից մեկում, երբ նա լռեց, ես բռնեցի նրա ձեռքը: Նա ամուր բռնեց իմ ձեռքը և իր աչքերը հառեց ինձ: Այդ հայացքը ամենատխուր և ամենաուժեղ հայացքներից մեկն էր, որ ես երբևիցե տեսել եմ: Ես այդ պահին հասկացա, թե ինչու է նրա փեսան պահանջել, որ մենք հանդիպենք այդ ծեր կնոջը, քանի որ դա եղել է վերջինիս ցանկությունը: Ասյան ցանկացել էր տեսնել այլ հայերի»:
Այս թեմայով
Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները
Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել
ՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին
Երևանի մի շարք թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները․ Բորել
Լատվիայում ավարտվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
«Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում ՀՀ-ի նկատմամբ»․ Հաջիզադե
Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 15-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
Սուրեն Չախալյան․ Ցավոք, ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի
Մոնղոլիայում հայտարարել են սառցադաշտերի և հավերժական սառածության տարածքի՝ գրեթե 40%-ով կրճատման մասին
Վրդովված երկրպագուները հերթական պարտությունից հետո պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը
Իրանի բանակի գլխավոր հրամանատարն Իսրայելին ջախջախիչ պատասխանով է սպառնացել
Կարո՞ղ է գերնոր աստղը ոչնչացնել Երկիրը. ահա թե ինչ են ասում գիտնականները
Ուղեղի և լյարդի ցիրկադային ռիթմերի խախտումը կարող է հանգեցնել քաշի ավելացման
Պուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբ
Եվրոպան մինչև Բայդենի լիազորությունների ավարտը հսկայական օգնություն է խնդրում Ուկրաինայի համար. Bloomberg
Հայաստանի հավաքականը տանը պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին (ֆոտո, վիդեո)
Նիկոլ Փաշինյանը սափրվել է
Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների․ «Փաստ»
ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ
Գյումրին մնացել է ոմանց կոկորդում
Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները․ Բորել
«Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում ՀՀ-ի նկատմամբ»․ Հաջիզադե
Մոնղոլիայում հայտարարել են սառցադաշտերի և հավերժական սառածության տարածքի՝ գրեթե 40%-ով կրճատման մասի...
Պուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբ
Եվրոպան մինչև Բայդենի լիազորությունների ավարտը հսկայական օգնություն է խնդրում Ուկրաինայի համար. Bloo...
Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ ...
Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների․ «Փաստ»
ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ
Գյումրին մնացել է ոմանց կոկորդում