«Չելսիի» երկրպագուները հարձակման են ենթարկվել «Ռոմայի» երկրպագուների կողմից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղից առաջ:

Այս մասին իտալական մի քանի աղբյուրներին հղում կատարելով` հայտնում է «Football Italia»-ն:

Մինչ անգլիացի երկրպագուները ժամանակ են անցկացրել հռոմեական բարերից մեկում, «Ռոմայի» երկրպագուների ուլտրասը դիմակներով ներխուժել է հաստատություն: Արդյունքում, «Չելսիի» որոշ երկրպագուներ վնասվածքներ են ստացել, բայց ոչ ոք լրջորեն չի տուժել:

Ոստիկանության աշխատակիցները դիտել են տեսախցիկի ֆիքսած կադրերն ու ավելի ուշ ձերբակալել «Ռոմայի» երկրպագուական շարժման անդամներից երկուսին:

«Ռոմա»-«Չելսի» խաղը կկայանա հոկտեմբերի 31-ին և կմեկնարկի ժամը 23:45-ին: