Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ով այժմ հանդես է գալիս «Արսենալում», հետաքրքրել է «Բարսելոնային»:
Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, գերմանացի կիսապաշտպանը «կապտանռնագույնների» կողմից դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե չստացվի ձևակերպել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը:
Կատալոնական ակումբի համար մեծ առավելություն է հանդիսանում այն, որ 29-ամյա ֆուտբոլիստը չի մանսակցել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությանը, իսկ դա նշանակում է, որ կկարողանա օգնել «Բարսելոնային» մրցաշարի գարնանային հատվածում:
Բացի դա, գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է արդեն եկող ամառ, և հնարավոր է` «զինագործները» համաձայնեն Օզիլին վաճառել ոչ այնքան մեծ գումարի դիմաց, որպեսզի ավելի ուշ ստիպված չլինեն նրան անվճար բաց թողնել:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսութ Օզիլն «Արսենալի» կազմում 9 հանդիպման է մասնակցել, որոնցում աչքի է ընկել մեկ գոլով և 2 գոլային փոխանցումներով: