Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողանա լիարժեք վերականգնվել իսպանական հերթական կլասիկոյին, որը կկայանա Պրիմերայի 17-րդ տուրում, վստահեցնում է «Cope»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբում» այս պատճառով լրջորեն անհանգստացած են, քանի որ պորտուգալացի ֆուտբոլիստի համապատասխան խաղը «Բարսելոնայի» հետ կարող էր վճռորոշ դեր խաղալ:

Անձամբ ֆուտբոլիստն ավելի վաղ ասել էր, որ պատրաստ կլինի երկու թիմերի համար այս կարևոր և սկզբունքային խաղին:

Այս շաբաթ Ռոնալդուն ծնկատակի մկանի շրջանում ունեցած խնդիրների պատճառով մարզվել է անհատական ծրագրով և խաղից մեկ օր առաջ պետք է սկսի մարզվել ընդհանուր խմբի հետ:

Իսպանական գրանդների միջև խաղը կկայանա դեկտեմբերի 23-ին «Արքայական ակումբի» հարկի տակ: