ՊՍԺ-ի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունը` որպես Ունայ Էմերիին փոխարինող:
Այս մասին հայտնում է «Mirror»-ը:
Սպասվում է, որ ֆրանսիական գրանդը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կբաժանվի մասնագետի հետ, սակայն մարզիչը կարող է նաև ավելի շուտ պաշտոնանկ արվել` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում անհաջող հանդես գալու դեպքում:
ՊՍԺ-ում տպավորված են Պոչետինոյի` Անգլիայում աշխատանքով և կարծում են, որ արգենտինացին համապատասխանում է ակումբի ամբիցիոզ ծրագրերին